ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների մասնակցությամբ կայացավ Չարլի Չապլինի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա.Պարոնյանը:
Միջոցառմանը ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, նույն մասնագիտության ուսանողներ:
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացրին Չարլի Չապլինի կյանքը, թե ով էր նա, ովքեր էին Չապլինի ընկերները, նրա առաջին սերը: Այդ ամենը ներկայացվեց հենց Չապլինի կողմից, ում մարմավորում էր ուսանողներից մեկը:
Հաջորդիվ ընթերցվեց Չապլինի նամակը՝ ուղղված իրենից հեռու գտնվող դստերը՝ Ջերալդինին, նամակ, որ անտարբեր չի թողնում և ոչ մեկին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Չապլինի մասնագիտական գործունեությունը, նրա հաջուղությունները և դժվարությունները վերելքի ճանապարհին, նրա ստեղծած կազմակերպությունը և լավագույն ֆիլմերը:
Ցուցադրվեց Չապլինի «Դիկտատոր» ֆիլմի ելույթը, որը տասնյակ տարիներ անց էլ չի կորցնում իր արդիականությունը:
Միջոցառման վերջում ուսանողներն անդրադարձան նաև Չապլինի մեկ այլ տաղանդին՝ նրա ստեղծած երաժշտությանը, որը քչերին է հայտնի, և կատարեցին նրա ստեղծագործություններից մեկը: