«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության (ի դեմս տնօրեն Մանե Մարտիրոսյանի) միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից:
Պայմանագրի գործողության ժամկետում (մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից:
Անհրաժեշտ է նախապես զանգահարել «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60) և ընկերության աշխատակցից ստանալ անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին:
Պայմանագրով նախատեսված են հետևյալ բժշկական ծառայությունները.
- Տարեկան պարտադիր հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
- Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում (առնվազն 4 բժշկական կենտրոններում)՝
- PAP թեստ 35-ից բարձր տարիքի կանանց համար,
- Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում մամոգրաֆիական հետազոտություն 35-ից բարձր տարիքի կանանց համար,
- PSA թեստ 45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար,
- Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
- Տեսողության ստուգում,
- Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով,
- Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն:
- Շտապ և անհետաձգելի բուժօգնություն.
- Շտապօգնության խմբի այց, այդ թվում՝ մասնագիտացված,
- Անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում,
- Անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
- Ամբուլատոր բուժօգնություն.
- Թերապևտի և նեղ-մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում,
- Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում,
- Լաբորատոր ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման,
- Գործիքային ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման:
- Ստացիոնար բժշկական օգնություն.
- Դժբախտ պատահարների հետևանքով հոսպիտալացում և բուժում,
- Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում,
- Ստացիոնար պայմաններում բուժում պահանջող հիվանդությունների բուժում (այրվածք, վնասվածք, թունավորու մ և այլն),
- Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ պահանջող անհետաձգելի վիճակների բուժում,
- Լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում: Անգիոգրաֆիկ հետազոտությունները, այդ թվում` կորոնարոգրաֆիա հետազոտության, հատուցում նույնիսկ այն դեպքում, երբ այդ հետազոտությանը չի հաջորդում ծրագրով նախատեսված վիրահատական միջամտություն,
- Վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների հատուցում,
- Սրտանոթային վիրահատություններ և միջամտություններ,
- Անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ և միջամտություններ,
- Չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում,
- Անհատական հիվանդասենյակի արժեքի հատուցում օրական 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ անկախ օրերի քանակից:
- Քրոնիկ հիվանդությունների բուժում.
- Ամբուլատոր բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման անսահմանափակ քանակի բուժում,
- Ստացիոնար բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման սահմանակ բուժում,
- Պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:
- Հղիության հսկողություն:
- Ակնաբուժություն.
- Ախտորոշում,
- Աչքի տարատեսակ վնասվածքների և հիվանդությունների բուժում թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով:
- Դեղորայք.
- Նշանակված ղեղորայքի ձեռքբերման ծախսերի հատուցում,
- Համագործակցող դեղատներից նշանակված դեղորայքը անվճար/ուղեգրով ձեռք բերելու հնարավորություն:
- Պլանային վիրաբուժություն՝ պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:
Պայմանագրի ներքո կարող են ապահովագրվել միայն ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները և պայմանագրով ապահովագրված աշխատողների ընտանիքի անմիջական անդամները՝ մինչև 21 տարեկան զավակ/ներ/, մինչև 65 տարեկան ամուսին/կին, ծնողներ: Ընտանիքի անդամների համար, ըստ տարիքային խմբերի, սահմանված են ապահովագրավճարներ (0-17՝ 84.000 ՀՀ դրամ, 18-40՝ 109.200 ՀՀ դրամ, 41-65՝ 126.000 ՀՀ դրամ):
Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար որպես ապահովագրական գումար է սահմանվում 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամը:
Ոչ պայմանական չփոխհատուցվող գումար չի կիրառվում:
Ապահովագրված անձ-աշխատողների նկատմամբ տարիքային սահմանափակում չի կիրառվում:
Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Նշանակված դեղորայքը կամ ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են միայն այն հիվանդությունների կապակցությամբ, որոնք ներառված են ծրագրում:
Այլ մանրամասներ կարող եք ձեռք բերել «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցներից:
Լինենք տեղեկացված և առողջ: