Ո՞վ ենք մենք.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի նպատակն է Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին, անկախ նրանց գտնվելու վայրից ու սոցիալական պայմաններից, ապահովել հավասար ու որակյալ կրթությամբ։
Ի՞նչ ենք անում.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին միացած մեր մասնակիցների` ուսուցիչ-առաջնորդների հետ միասին մենք ձգտում ենք լրացնել մարզային շատ դպրոցներում առկա ուսուցիչների պակասը, երեխաներին ապահովել գերազանց կրթությամբ, ինչպես նաեւ էական փոփոխություններ ու զարգացումներ բերել համայնքներում` բազմաբնույթ ծրագրերի իրականացման միջոցով։
Ինչպե՞ս.
Ներգրավելով մեր շարժմանը տարբեր մասնագիտության տեր վառ անհատների, վերապատրաստելով նրանց որպես ուսուցիչ-առաջնորդների եւ տեղակայելով նրանց տարբեր համայնքներում, որտեղ նրանք երկու տարի ժամկետով
- դասավանդում են դպրոցում,
- կազմակերպում են արտադասարանային խմբակներ,
- իրականացնում են համայնքի զարգացման ծրագրեր։
Մասնակցության առավելություններ.
- անվճար մագիստրատուրա՝ մանկավարժական ուղղությամբ,
- 000 դրամ ամսական դրամական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի,
- ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն),
- մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն,
- մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
- նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ,
- կարիերայի զարգացման հնարավորություն:
Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի ծրագիրը կարող եք տեսնել այստեղ:
Հարցերի կամ հետաքրքրության դեպքում կարող եք դիմել Անժելա Ավագյանին (էլ. հասցե՝ anzhela.avagyan@teachforarmenia.org, հեռ.՝ 041530039):
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ