2020թ. հուլիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:
Ընտրությունից առաջ մասնակիցներին և թեկնածուին ողջունեց ու հաջողություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Ավետիսյանը:
Ձայնի իրավունքով ընտրությանը մասնակցում էին Ուսանողական խորհրդի նախագահության 11 անդամները:
11 հոգուց բաղկացած ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տնօրենության 2 անդամ՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Ա․Ազատյանը, մասնաճյուղի գրադարանի վարիչ Վ․Պողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը, Ուսանողական խորհրդի 6 անդամներ (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) և Ուսանողական գիտական ընկերության 2 ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահն էր Վ․Պողոսյանը:
Առաջադրվել էր 1 թեկնածու՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մադաթյանը։
Նա ընտրության մասնակիցներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
Ձայների պարզ մեծամասնությամբ Լուիզա Մադաթյանն ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ:
ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ՈՒԽ-ի նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով լի, բուռն և արդյունավետ գործունեություն: