«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև 2020թ. մարտի 20-ին կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցներն արդեն կարող են օգտվել առողջության ապահովագրությունից:
Պայմանագիրը գործում է մինչև 2020թ․դեկտեմբերի 30-ը, և այդ ժամանակահատվածում մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից: Նախօրոք զանգահարելով «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60)՝ ընկերության աշխատակցի կողմից նրանք կստանան անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի մասնաճյուղի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին։
Պայմանագրով նախատեսվում են հետևյալ բժշկական ծառայությունները.
1․Տարեկան պարտադիր հետազոտություններ՝ մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
2․Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝ մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում տեսողության մեկանգամյա ստուգում, արյան ընդհանուր անալիզ, որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ստուգում, էլեկտրասրտագրություն, կրծքագեղձի ուլտրաձայնային ստուգում, գինեկոլոգի և ուրոլոգի խորհրդատվություն և այլն:
3.Շտապ և անհետաձգելի բուժօգնություն՝ շտապօգնության խմբի այց (այդ թվում՝ մասնագիտացված), անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում, անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
4.Ամբուլատոր բուժօգնություն՝ թերապևտի և նեղ մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում, թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում, լաբորատոր, գործիքային ախտորոշում:
5.Ստացիոնար բժշկական օգնություն՝ ստացիոնար բուժում, ինտենսիվ թերապիա, լաբորատոր և գործիքային ախտորոիչ հետազոտությունների իրականացում, սրտանոթային, անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ ու միջամտություններ և այլն:
6. Քրոնիկ հիվանդությունների բուժում:
7. Հղիության հսկողություն:
8. Ակնաբուժություն:
9. Դեղորայք:
10. Պլանային վիրաբուժություն:
Առողջության ապահովագրության գործընթացի հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առողջության ապահովագրության ծառայությունից օգտվող ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատակիցների ցուցակը կարող եք տեսնել այստեղ: