ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության IV կուրսի ուսանողները 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված «Նորարարությունը զբոսաշրջության և սերվիսի մեջ» դասընթացի շրջանակներում ուսումնասիրել են նորարական գաղափարների իրագործման մեթոդները և հնարավորությունները:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ս.Իսկաջյանի ղեկավարությամբ յուրաքանչյուր ուսանող, որպես անհատական առաջադրանք, մշակել է նորարարական բիզնես-գաղափար՝ հաշվի առնելով իր համայնքի առանձնահատկությունները և սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները:

Ուսանողները մեծ ոգևորությամբ կատարել են բոլոր նախապատրաստական աշխատանքները և իրենց մշակած ծրագրերի իրականացման տնտեսական հաշվարկները: Նրանց  անհատական աշխատանքները start-up ծրագրերի տեսքով ներկայացված են համաֆինանսավորման on-line տարբեր հարթակներում:

Ստորև կարող եք մանրամասն ծանոթանալ ուսանողների  գաղափարներին, հայտնել Ձեր կարծիքը, ինչպես նաև տարածել այդ ծրագրերը՝ Ձեր լուման ներդնելով երիտասարդ մասնագետների կայացման գործում.

  1. Մարիամ Մելիքսեթյան - «Գանձաքար ռեզորտ» էկոտնակների գաղափար` Գանձաքար գյուղում:
  2. Նատալյա Գուլինյան - «ArtEsNaGa» հոսթելի գաղափար` Հաղարծին գյուղում:
  3. Ասյա Սարգսյան - «Eco Hommy» էկոտան գաղափար՝ Լուսահովիտ գյուղում:
  4. Տիգրան Ղուշչյան - «Glass Castle» արագ սննդի կետ՝ Բերդավան գյուղում:
  5. Դիանա Մկրտչյան - «LoliDay» հրուշակեղենի սրճարանի գաղափար` Դիլիջան քաղաքում:
  6. Նարա Սարիբեկյան - «Фотоэкскурсия» ֆոտոէքսկուրսիաների կազմակերպում՝ Տավուշի մարզում: 

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: