2019թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:
Տնօրենության նիստում ամփոփվեցին 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները, որոնց մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը մասնավորապես նշեց, որ 2019թ. ապրիլի 8-13-ը ֆակուլտետում կայացած ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 200 ուսանող (IV կուրսի 74 ուսանող հանձնել է ավարտական քննություններ): Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 3,10 է (3,88՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 6,63 է (8,65՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը նշեց, որ ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 74 ուսանող («Ֆինանսներ», «Տնտեսագիտություն»՝ 49 ուսանող, «Զբոսաշրջություն, «Սերվիս»՝ 25 ուսանող), իսկ IV կուրսի 33 ուսանող հանձնել է հանրագումարային քննություններ: Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 2,68 է (3,77՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 5,92 է (7,83՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):
Կիրառական արվեստի ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 46 ուսանող, IV կուրսի 16 ուսանող հանձնել է ավարտական քննություններ: Ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը կազմել է 90,3% (անցյալ տարվա համեմատ աճել է մոտ 8%-ով): Գնահատման պրոցեսին մասնակցել են նաև ամբիոնների վարիչները:
Բնական գիտությունների ֆակուլտետում քննությունների արդյունքների հիման վրա արձանագրվել է այս և նախորդ տարվա առաջադիմության համեմատական հետևյալ պատկերը.
2017-18 ուստարի 2018-19 ուստարի
- «ԻԿՄ» I կուրս 88,8% 1. «ԻԿՄ» I կուրս 33%
- «ԻԿՄ» II կուրս 85,7% 2. «ԻԿՄ» II կուրս 51,6%
- «ԻԿՄ» III կուրս 84,5% 3. «ԻԿՄ» III կուրս 57,2%
- «ՔԿԳ» II կուրս 85,2% 4. «ՔԿԳ» II կուրս 82,6%
- «ՔԿԳ» III կուրս 90% 5. «ՔԿԳ» III կուրս 51,8%:
2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները տնօրենության նիստում գնահատվեցին բավարար:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև 2018-19 ուստարվա II կիսամյակում (11.02.2019-03.04.2019) ուսանողների հաճախումներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր, որոնց վերաբերյալ զեկույցներն ընդունվեցին ի գիտություն: