2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական  և  հաղորդակցական  տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում»  դասընթացը, որը վարում  է բուհի աշխատակից Աննա Մանուչարյանը:

Դասընթացում ընդգրկված  են  մասնաճյուղի  14  դասախոսներ:

«Աշխատանք վիրտուալ  կրթական  միջավայրում» դասընթացի  նպատակն  է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, գիտելիքները  էլեկտրոնային  տիրույթում  ներկայացնելու  եղանակներին  և  վիրտուալ  տիրույթում  ուսանող-ուսանող և դասախոս-ուսանող  փոխգործակցության կանոններին:

Համակարգ մուտք գործող ուսանողը կարող  է ամբողջական  տեղեկատվություն  ստանալ դասընթացի  ընդհանուր  նկարագրի, անհրաժեշտ  գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ:

Moodle համակարգը  հեշտացնում  է  ուսանողների  հետ  աշխատանքը, քանի  որ այդտեղ հստակ երևում է յուրաքանչյուրի անհատական  աշխատանքը: Բացի  այդ,  հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու  դասախոսին  և  ստանալու  դրանց  պատասխանները, կազմակերպելու  քննարկումներ իրար միջև:

Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում ստեղծել տարբեր տիպի ուսումնական ռեսուրսներ, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում,  ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու  կարողություն, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: