2019թ. ապրիլի 5-ին ամփոփվել են ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադայի երկրորդ փուլի արդյունքները: Ինչպես հայտնի է, այս տարի օլիմպիադային մասնակցել են 2298 աշակերտներ:
«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի II փուլի արդյունքներն այստեղ՝
- մաթեմատիկա,
- ֆիզիկա,
- քիմիա,
- ինֆորմատիկա,
- կենսաբանություն,
- աշխարհագրություն,
- հայոց պատմություն,
- հայոց լեզու և հայ գրականություն,
- անգլերեն,
- ռուսաց լեզու,
- ֆրանսերեն,
- գերմաներեն,
- ստեղծագործական աշխատանք:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%, իսկ լավ արդյունք գրանցած աշակերտները պարգևատրվելու են գովասանագրերով:
Հ.Գ.: Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:
Աղբյուրը՝ ysu.am: