2019թ. փետրվարի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցան «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018»-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների և «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսները:

Շնորհանդեսներին ներկա էին ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար Մենուա Սողոմոնյանը, «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ նախագահ Ավետիք Հարությունյանը, ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուի երեք հատորներում տեղ են գտել 103 հոդվածներ, որոնք ընտրվել են ամենամյա գիտական նստաշրջանում հնչած գրեթե 450 զեկուցումներից: Բոլոր հոդվածներն անցել են գրախոսության փուլը, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության:

 Վանատուր Շերենցը շնորհավորեց հոդվածների հեղինակներին, ներկայացրեց ժողովածուի վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ:

 Նա շեշտեց, որ ժողովածուում հոդված տպագրելու համար պարտադիր պետք է զեկուցմամբ հանդես գալ ՈՒԳԸ կողմից կազմակերպվող ամենամյա գիտական նստաշրջանին. «Ընտրվել են այն հոդվածները, որոնք պարունակել են գիտական նորույթ, իսկ դրանց արդյունքներն էլ հիմնված են եղել գիտական մեթոդների վրա»:  

Վերջում հոդվածների հեղինակները, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, ստացան իրենց օրինակները:

Տպագրված հոդվածները հասանելի են ԵՊՀ-ի կայքում՝ ysu.am 

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: