2018թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Նախագծերի կառավարում» թեմայով ներածական դասընթացը, որը վարեց տնտեսագիտության թեկնածու (2008թ․), կառավարման որակավորված խորհրդատու, CMCE (2013թ․), Project Management Professional (2016թ․), վեց սիգմա դեղին գոտի (2016թ․), Papka.am պորտալի հիմնադիր Դավիթ Իսկանդարյանը:

1.DSCN4237

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2 աշխատակիցներ և 40-ից ավելի ուսանողներ:

2.DSCN4230

«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացի ժամանակ ներկայացվեց, թե ինչ է նախագիծը, որոնք են դրա տեսակները, ինչպես պետք է նախագծել, որպեսզի տվյալ նախագիծն ընդունելի լինի հաճախորդի կողմից:

Ցուցադրվեցին նախագծերի և արդյունքների վերաբերյալ լուսանկարներ, որոնցում սկզբում ներկայացված էին, թե ինչպես բացատրեց իր պահանջը հաճախորդը և վերջում, թե ինչ էր ուզում ստանալ հաճախորդը:  

3.DSCN4245

Դասընթացավար Դավիթ Իսկանդարյանը, նշելով, որ նախագծերում լինում են ինչպես հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, ներկայացրեց նախագծերի կառավարման մեթոդները: Նա շեշտեց, որ նախագծերի կառավարումը կանխատեսում և կանխարգելում է, ոչ թե գիտակցում և արձագանքում:

4.DSCN4238

Այնուհետև դասընթացավարը ներկայացրեց նախագծերի կառավարման հիմնական ոլորտները.

  • Ծավալների կառավարում / Scope Management
  • Ծախսերի կառավարում / Cost Management
  • Որակի կառավարում / Quality Management
  • Ռիսկերի կառավարում / Risk Management
  • Ժամանակի կառավարում / Time Management
  • Մարդկային ռեսուրսների կառավարում / Human Resources Management
  • Հաղորդակցությունների կառավարում / Communications Management
  • Գնումների կառավարում / Procurement Management
  • Ինտեգրացիայի կառավարում / Integration Management
  • Շահառուների կառավարում / Stakeholders Management:

Յուրաքանչյուր ոլորտի համար տրվեց համապատասխան սահմանում, բերվեցին օրինակներ:

«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

5.DSCN4225

Ուսանողների հավանությանն արժանացավ և՛ դասընթացի թեման, և՛ դրա անցկացման ձևը:

Դասընթացի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

IMG_9380-29-10-18-11-23

Մասնակցության հավաստագրերի հանձնման լուսանկարներից տե՛ս այստեղ:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: