2018թ. հոկտեմբերի 20-ին Խաշթառակի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:
Այցելությունն իրականացվեց ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի նախաձեռնությամբ և մասնաճյուղի տնօրենության աջակցությամբ:

Համալսարան այցի նպատակն էր ստանալու մասնագիտական կողմնորոշում, տեղում մոտիկից ծանոթանալու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությանը և մասնագիտություններին:

Աշակերտներին ուղեկցում էր Խաշթառակի միջնակարգ դպրոցի մասնագիտական կողմնորոշման դասընթացավար Արմինե Ղալթախչյանը:

Խաշթառակի դպրոցի սաները եղան մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներում, մասնակցեցին որոշ դասերի, տեղեկացան գործող մասնագիտությունների հնարավորությունների ու հեռանկարների մասին և խորհուրդներ ստացան մասնագիտությունների ընտրության հարցում:

Ճանաչողական այցն ավարտվեց Կիրառական արվեստի ֆակուլտետում, որտեղ աշակերտները ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և դասախոսների յուրօրինակ աշխատանքներին, ստացան վարպետաց դասեր, հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքներ:
