2018թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում կայացավ «Դասախոս-ուսանող» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղը, որը վարում էր «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մխիթարյանը:
Ժյուրիի անդամներն էին Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լարիդա Ղազումյանը և «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոսե Խաչատրյանը:
Ընկերական խաղն ընթացավ երկու թիմերի միջև: Դասախոսների թիմում ընդգրկված էին մասնաճյուղի 6 դասախոսներ՝ Ազատյան Արա (Պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս), Աթոյան Մհեր (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ), Օթարյան Քնար (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս), Սարիբեկյան Անուշ (Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս), Ծատուրյան Սյուզաննա (Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահի օպերատոր), Ամիրզյան Մերի (Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս):
Ուսանողների թիմում խաղում էին տարբեր ֆակուլտետների և մասնագիտությունների ուսանողներ՝ Նազարյան Լավրենտ («Պատմություն» մասնագիտություն, 4-րդ կուրս), Գասպարյան Շիրակ («Պատմություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Մարգարյան Արգիշտի («ԻԿՄ» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ասրյան Անի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, 3-րդ կուրս), Ներսիսյան Լիանա («ԻԿՄ» մասնագիտություն, 2-րդ կուրս),Ասիլբեկյան Նարե («ԻԿՄ», 2-րդ կուրս), Շահնազարյան Արայիկ («ԻԿՄ», 2-րդ կուրս):
Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց դասախոսների թիմը՝ պարգևատրվելով պատվոգրով և հուշանվերներով, իսկ ուսանողների թիմն ստացավ հավաստագիր: