2018թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ   ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ թրեյնինգ, որին մասնակցում էին Տավուշի տարածաշրջանում աշխատող «Լույս մանկանց» ծրագրի աշխատակիցներ՝ 60 ուսուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ:

Ծրագիրը, որն իրականացվում է Տավուշի թեմի առաջնորդարանի հետ համատեղ, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, միտված է երեխաների հոգևոր դաստիարակությանն ու զարգացմանը։

Դասընթացի բանախոսն էր կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։ 

DSCN3873

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները նախ կատարեցին փոքրիկ գործնական աշխատանք՝ վերհանելով կրթության ոլորտի 10-ական խնդիր:

Դասընթացավարը շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց կրթության արդի մարտահրավերները:

Հանգամանորեն բացատրվեցին ակնկալվող կրթական վերջնարդյունքները (գիտելիք (ֆր.՝ savoir), հմտություն (ֆր.՝ savoir faire), մոտեցում (ֆր.՝ savoir être):

DSCN3885

Մատնանշվեցին բանալի ունակությունները.

  1. Հաղորդակցություն մայրենի լեզվով
  2. Հաղորդակցություն օտար լեզուներով
  3. Մաթեմատիկական, բազային գիտական և տեխնոլոգիական ունակություններ
  4. Թվային ունակություններ
  5. Սովորել ինչպես սովորել
  6. Նախաձեռնողական և ձեռնարկատիրական ունակություններ
  7. Մշակութային գիտակցություն և ինքնաարտահայտում:  

DSCN3880Դասընթացի մասնակիցները, լինելով ուսուցիչներ և դասախոսներ, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ իրենց ստացած գիտելիքները հնարավորություն ունեն փոխանցելու աշակերտներին և ուսանողներին: 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: