2018թ. մարտի 23-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում Անգլերեն լեզվի և գրականության  ամբիոնի կողմից կազմակերպվել էր «Գույներն ու գունանվանումները լեզվամշակույթում» թեմայով գիտագործնական սեմինար, որը վարում էր ամբիոնի վարիչ բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:

Ներկա էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Թեմայի շրջանակներում Ք.Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց գույներն  ու գունաճանաչողությունը ժամանակակից անգլերենում և առհասարակ մշակույթում՝ մինչ այդ կատարելով պատմական անդրադարձ:

Գունաճանաչողության մասին խոսելիս բանախոսը նշեց, որ չնայած գույների նյութեղեն ուսումնասիրությամբ զբաղվում են այնպիսի գիտություններ, ինչպիսիք են քիմիան և ֆիզիկան, այդուհանդերձ տարբեր մշակույթներ կրող անհատների և հասարակության դեպքում դրա ընկալումը տարբեր է: Ընդգծվեց, որ այդ ուղղությամբ ուումնասիրություններ են իրականացնում հոգեբանությունը, արվեստաբանությունը, գրականագիտությունը, ոճագիտությունը և այլն:

«Գույներն ու գունանվանումները լեզվամշակույթում» թեմայով գիտական զեկուցում ներկայացրեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը

Բանախոսը անցկացրեց զուգահեռներ հայերենի, ռուսերենի և անգլերենի միջև՝ ցույց տալով միևնույն գույնի կիրառման և ըմբռնման նմանություններն ու տարբերությունները տարբեր լեզուներում՝ որպես լեզվի համեմատական ուսումնասիրման կարևորագույն աղբյուր:

Այնուհետև հանգամանորեն ներկայացվեցին տարբեր լեզուներով դարձվածքներում գույնի իմաստային կիրառման, տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց գունաճանաչման առանձնահատկությունները, միջբերվեցին կոնկրետ օրինակներ:

«Գույներն ու գունանվանումները լեզվամշակույթում» թեմայով գիտական զեկուցում ներկայացրեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը

Ք.Հարությունյանը միևնույն ժամանակ փաստեց մի խումբ տեսաբանների ուսումնասիրություններն այն մասին, որ միևնույն գույնը կարող է տարբեր զգացողություններ առաջացնել տարբեր մարդկանց մեջ, և հակառակը, տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչներ կարող են ունենալ տվյալ գույնի ընկալման տարբեր մակարդակներ:

Բովանդակալից տեղեկատվությամբ հագեցած գիտագործնական սեմինարն ուղեկցվեց մասնակիցների բուռն քննարկումներով, որը ևս մեկ անգամ ընդգծեց թեմայի արդիականությունն ու հետաքրքրությունը:

Սեմինարի վերջում Ք.Հարությունյանը ներկաներին նվիրեց համանուն թեմայով իր հեղինակային գիրքը:

«Գույներն ու գունանվանումները լեզվամշակույթում» թեմայով գիտական զեկուցում ներկայացրեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչը

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: