2018թ. փերրվարի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ-ում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգում կատարված լրացումներին, ԵՊՀ ԻՄ-ի կողմից կազմակերպվող գիտաժողովներին դրամական աջակցություն տրամադրելու կարգին, 2017-2018 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի և առաջին կիսամյակի լուծարքային շրջանների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Ամփոփվեց 2017-2018 ուստարվա առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի քննաշրջանը:
Նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի աշխատանքային ժամանակացույցը և մասնաճյուղի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը:
«Մոնթե Մելքոնյան» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Անգին Հրաչյայի Ծատուրյանի թեկնածությունը:
«Վազգեն Սարգսյան» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Արթուրի Ղազարյանի թեկնածությունը:
«Մխիթար Գոշ» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Վանուհի Սամվելի Գևորգյանի թեկնածությունը:
«Շառլ Ազնավուր» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Էլինա Իշխանի Խաչատրյանի թեկնածությունը:
«Երկրապահ» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Արամի Ֆարմազյանի թեկնածությունը:
«Սահակ Ձորափորեցի» անվանական կրթաթոշակի համար առաջադրվել էր Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Վարդանի Մխիթարյանի թեկնածությունը:
Գիտխորհրդի նիստում քննարկված ընթացիկ հարցերից հատկանշական են Պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Ա.Հովհաննիսյանի «Հայոց եկեղեցին կիլիկյան շրջանում» աշխատությունը հրատարակության երաշխավորելու և Գիտական խորհրդի քարտուղար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մ. Ս. Աթոյանի՝ դոցենտի գիտական կոչում ստանալու համար սահմանված գործընթացին մասնակցելու հարցերը: