2018թ. փետրվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի ընկերական հանդիպում, որը կազմակերպել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը (դասախոսներ Պ.Կարապետյանը և Ն.Ղարիբյանը):

Հանդիպեցին մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական («Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 2-րդ կուրսերի) թիմերը:

Վոլեյբոլի ընկերական հանդիպումը կայացավ 4 խաղափուլով:

Համառ պայքարից հետո 4:1 հաշվով հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմը:
