2018թ. հունվարի 17-24-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար և բնական գիտությունների ֆակուլտետներում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:
Հունվարի 17-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Հունվարի 22-ին կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Հունվարի 24-ին տեղի ունեցան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության IV, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության III և IV կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Երկու ֆակուլտետներում էլ կուրսային աշխատանքների պաշտպանություններն իրականացվեցին սահմանված կարգով և պատշաճ մակարդակով:
Աշխատանքների թեմատիկան հետաքրքիր էր և բազմաբնույթ:
«ԱԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (անգլերենով) հետևյալ թեմաներով աշխատանքներ.
- Ամերիկյան երազանքը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպում:
- Մահվան և կյանքի խորհրդանիշները Է. Ա. Պոյի ստեղծագործություններում:
- Փիլիսոփայական հասկացությունները և խորհրդանիշները Հ. Մելվիլի «Մոբի Դիկ» վեպում:
- Գիտակցության հոսքի մեթոդը Վ. Վուլֆի «Տիկին Դալովայը» վեպում:
- Բացման նախադասությունները Է. Հեմինգուեյի արձակում:
- Կրկնությունը որպես Գերտրուդ Սթայնի արձակի առանձնահատկություն:
- Ջ. Միլթոնի «Կորուսյալ դրախտ»-ը և Աստվածաշունչը:
- Քաղաքական սատիրան Ջ. Օրուելլի «Անասնաֆերմա» վեպում:
- Անկումը Վ. Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ:
- Սրիկայի կերպարի նկարագիրը Վ. Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության մեջ:
- Սիրո և ատելության արտացոլումը Է. Ա. Պոյի պոեզիայում:
- Ջ. Ք. Ռոուլինգը և կախարդական բառերը Հարի Փոթերի զարմանահրաշ աշխարհում:
- Կորուսյալ սերնդի արտացոլումը Է. Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպում:
- Պատկերավորման միջոցները ՈՒ. Ս. Մոեմի «Թատրոնը» վեպում:
- Տրագիզմի դրսևորումը Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Գիշերն անուշ է» վեպում:
- Ա. Բեսթերի «Սիրով Ֆարենհեյթ» պատմվածքի և Ռ. Բրենդբերիի «Ֆարենհեյթ 451» վեպի թեմաների և գաղափարախոսությունների վերլուծություն:
- Չառլիի կերպարի համեմատական-հակադրական վերլուծությունը Դ. Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքում և համանուն վեպում:
«ՖԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին (ֆրանսերենով) աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.
- Գրական դարձվածքային միավորները Լա Ֆոնտենի առակներում:
- Շրջասությունը Մոլիերի «Մարդատյացը» ստեղծագործության մեջ:
- Հնչողականության դերը Պ. Վեռլենի պոեզիայում:
- Փոքրիկ իշխանի թաքնված տիեզերքը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի համանուն ստեղծագործության մեջ:
- Սիրո թեման Ա. Թրուայայի «Էգլտիերները» վեպում:
- Ցեղասպանության թեման Մ.Լեվիի ստեղծագործության մեջ:
- «Աբսուրդի» թեման Կամյուի «Օտարը» ստեղծագործության մեջ:
- Ժանրի վերլուծությունը Ա. դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործության մեջ:
- Ժարգոնը Ռ. Քենոյի «Զազին մետրոյում» ստեղծագործության մեջ:
- Ա. Գավալդայի «Միասին, ահա ամենը» ստեղծագործության կերպարների լեզվաբանական վերլուծությունը:
- Աբսուրդի գաղափարը Կամյուի «Սիզիփոսի առասպելը» ստեղծագործության մեջ:
- Կնոջ դերը մեր օրերում և Մոպասանի ստեղծագործություններում:
- Պատմողի դիրքորոշումը Մ. Լեվիի «Ստվերներ որսացողը» վեպում:
- Անկարողության գրական արտահայտությունը Ամելի Նոտոմբի «Ահ և սարսափ» ստեղծագործության մեջ և համանուն ֆիլմում:
«ՀԼԳ» III կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայոց լեզվից).
- Նախադասության քերականական կարգերի աբեղյանական ըմբռնումը:
- Շարադասության ոճաքերականական կիրառությունը Վ. Դավթյանի «Թոնդրակեցիներ» պոեմում:
- Պարզ նախադասության կառուցվածքային տեսակների գործածությունը Պ. Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուում:
- Բառ-բառակապակցություն-նախադասություն լեզվական միավորների զուգադրական քննությունը:
- Բառակապակցություն. տեսակները և արտահայտությունը Դ. Դեմիրճյանի պատմվածքներում:
- Բարդությունն իբրև բառակազմական եղանակ և դրա դրսևորումը Պ. Սևակի քնարերգության մեջ:
- Դերանունն իբրև խոսքի մաս և նրա գործածությունը Հ. Սահյանի քնարերգության մեջ:
- Վերաբերմունքային խոսքի մասերը և դրանց արտահայտությունը Հ. Թումանյանի ստեղծագործության մեջ:
- Կոչականի արտահայտությունը Հովհ. Թումանյանի քնարերգության մեջ:
- Իջևանի խոսվածքի բառակազմական առանձնահատկությունները:
- Ածականի արտահայտությունը Գեղամ Սարյանի պոեզիայում:
- Դարձվածքների գործածությունը ԶԼՄ-ներում:
- Պատմահամեմատական լեզվաբանության հայեցակետերը:
- Ածանցումը Ե. Չարենցի քնարերգության մեջ:
- Փոխառությունները Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:
«ՀԼԳ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին հետևյալ թեմաներով աշխատանքներ (հայ գրականությունից).
- Ֆահրատի կերպարը Րաֆֆու «Կայծեր» վեպում:
- Աբեղայի կերպարը Լ. Շանթի «Հին աստվածներ» դրամայում:
- Մետաքսեի սիրերգությունը:
- Աքսորական կյանքի գեղարվեստական նկարագիրը Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» վիպակում:
- Սիրային և հայրենասիրական մոտիվների համադրումը Հովհ. Շիրազի «Սիամանթո և Խջեզարե» պոեմում:
- Եղեռնի թեման Ս. Խանզադյանի «Խոսե´ք, Հայաստանի՛ լեռներ» վեպում:
«ԻԿՄ» IV կուրսի ուսանողները պաշտպանեցին աշխատանքներ՝ հետևյալ թեմաներով.
- Որոշ դիֆերենցիալ հավասարումների մոտավոր լուծումներ:
- Անվերջ արտադրյալներ:
- Ազդանշանի զտումը աղմուկից:
- Պատահական մեծությունների թվային բնութագրիչներ:
- Ֆիզիկական մոդելից անցումը համակարգչային մոդելի դինամիկայի խնդրիների օրինակով:
- Տվյալների առանց կորստի սեղմման որոշ ալգորիթմների ուսումնասիրում և ծրագրային իրականացում:
- Ծովամարտ խաղի գրաֆիկական իրականացում QT միջավայրում. մարդ-մարդ, մարդ-մեքենա:
- Ռոբոտաշինություն. ավտոմեքենա-ռոբոտի պատրաստումն ու ծրագրային իրականացումը:
- Շրջիկ գործակալի խնդիրը և կիրառությունները. ցանցային պլանավորման խնդիրների մոդելներն ու ծրագրային իրականացումը:
- Համիլտոնյան շրջանցումներ (m,n,r)–չափի ուղղանկյուն ցանցերում:
- «Մաուգլի» մանկական սեղանի խաղի համակարգչային իրականացումը:
Ըստ հանձնաժողովների անդամների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների՝ աշխատանքները հիմնականում կատարված էին բարեխղճորեն, դրանց բովանդակությունը համապատասխանում էր ընտրված թեմային, աշխատանքներում հիմնավորված էին թեմայի արդիականությունը, նպատակը և խնդիրները, «հարցի պատմությունը» և այլն:
Ընդհանրապես աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին, դրանցում նկատելի էր նաև ղեկավարների հետևողական աշխատանքը:
Պաշտպանություններն անցան սահուն. ուսանողները մեծ մասամբ ունեին անկաշկանդ ու տրամաբանված բանավոր խոսք, տեսական մտքերը հաստատում էին գործնական հիմնավորումներով, բնագրային մեջբերումներով, աշխատանքները ներկայացնում էին շնորհանդեսների ուղեկցությամբ: