2018թ. հունվարի  23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ասիստենտ Ա.Մարգարյանը:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Ֆակուլտետի գիտխորհրդի նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, խորհրդի անդամները, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, մասնաճյուղի գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2017-18 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (առանց լուծարքի շրջանի):
  2. 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:     
  3. Ընթացիկ հարցեր:

Զեկուցող՝ Ա. Շ. Մարգարյան

Ֆակուլտետի գիտխորհրդի նախագահ, դեկանի ԺՊ Ա.Մարգարյանը, ելնելով ֆակուլտետի և մասնաճյուղի զարգացման՝ 2016-2020 թթ. ռազմավարական  ծրագրի պահանջներից, ներկայացրեց 2017-18 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների  վերաբերյալ զեկուցում:

Մասնավորապես նշվեց, որ, ընդունված կարգի համաձայն, ուստարվա սկզբին քննարկվում և հաստատվում են յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքային պլանները և նրանց իրականացման ժամանակացույցները՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա առանձնահատկությունները:

2017թ. սեպտեմբերի 1-ից ֆակուլտետում գործող երեք կրթական ծրագրերից «Համակարգչային գրաֆիկա» ծրագրով II-րդ կուրս էին փոխադրվել երեք ուսանող (մյուսները զորակոչվել էին ՀՀ ազգային բանակ): Նրանց հետագա ուսումնառությունը այդ կազմով նպատակահարմար չէր և հակասում էր ԵՊՀ ուսանողական ակադեմիական խմբերի նորմաների պահանջներին, ուստի վերոնշյալ ուսանողները դիմեցին տնօրենությանը՝ հետագա ուսումնառությունը «Դիզայն» կրթական ծրագրով շարունակելու խնդրանքով, ինչը և բավարարվեց:

2017-18 ուստարվա սկզբից ֆակուլտետն ունի 68 ուսանող (46 վճարովի, 22 անվճար):

Ֆակուլտետի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով դեկանատի, ամբիոնի և ֆակուլտետի խորհրդի նիստերի կազմակերպման ժամանակացույցները ներկայացվում, նրանց քննարկվող հարցերի մասին նախապես տեղեկացվում են 19 աշխատակիցները (13 դասախոս, 6 ուսումնաօժանդակ)  և  ուսանողները: Կայացված որոշումները, մասնավորապես՝ ստուգարքներից և քննություններից անմիջապես հետո գնահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Ներկայացվեց, որ 1-ին կիսամյակի բոլոր ստուգարքները, ընթացիկ և եզրափակիչ քննությունները անց են կացվել համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, որին, բացի 1 ուսանողից, մասնակցել են ֆակուլտետի բոլոր ուսանողները:

Առաջադիմությունը, ըստ կուրսերի, խիստ տարբեր էր և ուներ հետևյալ պատկերը.

  • «Դիզայն» I կուրս - 63.64%,
  • «Դիզայն» II կուրս - 92,3%,
  • «Դիզայն» III-ին կուրս - 88,9%,
  • «Դիզայն» IV կուրս - 90%,
  • «Կիրառական արվեստ» III-րդ կուրս - 85,7%,
  • «Կիրառական արվեստ» IV-րդ կուրս - 85,7%:

Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում էր 80,88%:

Ա.Մարգարյանը հավելեց, որ այս տարի քննությունների անցկացման մեջ կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ գնահատականները նշանակվել են ուսանողների ներկայությամբ, իրենց աշխատանքները ներկայացնելուց անմիջապես հետո՝ մատնանշելով թերություներն ու բացթողումները:

Կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված նիստը

Օրակարգային հարցերի քննարկումից հետո ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը: Նա իր խոսքում ընդգծեց, որ աշխատանքների որակը բարելավելու նպատակով ուսանողներին տրվեն կիրառական բնույթի և ավելի բարդ առաջադրանքներ, մեծացվի արտալսարանային, ինքնուրույն աշխատանքների ծավալը, դասախոսների կողմից հետևողականություն դրսևորվի դրանց իրականացման վերահսկողության և գնահատման հարցերում: Տնօրենը ֆակուլտետի դեկանին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: