2011թ. հոկտեմբերին մասնաճյուղում ձևավորվել է կրթության որակի ապահովման և գնահատման (ԿՈԱԳ) բաժինը, որը 2014թ. վերանվանվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժին:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի գործառույթներն են.

  1. Մշակել ԵՊՀ ԻՄ որակի ներքին ապահովման (ՈՆԱ) գործընթացները կանոնակարգող փաստաթղթերը, համապատասխան մեխանիզմները և գործիքները, համակարգել ՈՆԱ գործընթացները մասնաճյուղում:
  2. Բաժնի կանոնակարգով սահմանված իրավասությունների շրջանակներում  իրականացնել որակի ներքին ապահովման գործընթացներ, ուսումնասիրել և մշակել դրանց բարելավման առաջարկներ, զեկուցել դրանց արդյունքների մասին:  
  3. Աջակցել ԵՊՀ ԻՄ բոլոր ստորաբաժանումներում որակի ներքին ապահովման գործընթացների մշակմանը, իրականացմանը և արդյունքների վերլուծությանը:
  4. Ապահովել ՈՆԱ գործընթացների թափանցիկությունը՝  ներքին և արտաքին շահեկիցների գործուն մասնակցությամբ:
  5. Իրականացնել մասնաճյուղի գործունեության  գնահատման առանցքային ցուցիչների /ԳԱՑ/  վերաբերյալ ամենամյա տեղեկատվության հավաքագրում, և համապատասխան ստորաբաժանումների հետ դրանց վերլուծում, գնահատում և առաջարկությունների մշակում:
  6. Կազմակերպել ԵՊՀ ԻՄ ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնագնահատման գործընթացը, զեկույցի պատրաստումը, նրա քննարկումը  և հրապարակումը:
  7. Համակարգել մասնաճյուղի ստորաբաժանումների աշխատանքը հավատարմագրող մարմինների փորձագիտական այցերի ժամանակ:
  8. Ապահովել փորձագիտական խմբի եզրակացության քննարկումը և արդյունքներն օգտագործել որակի ներքին ապահովման գործընթացների բարելավման համար:
  9. Պատրաստել մասնագիտության կրթական ծրագրերի մշակման, մշտադիտարկման և պարբերական վերանայման ընթացակարգեր, համակարգել և աջակցել դրանց իրականացմանը ԵՊՀ ԻՄ ստորաբաժանումներում:
  10. Համակարգել ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի որակի ինքնագնահատումը և օժանդակում դրանց արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին:
  11. Մշակել դասավանդման, ուսումնառության և ուսանողների գնահատման մեթոդների արդյունավետության գնահատման գործիքակազմը (հարցումներ, ֆոկուս-խմբեր և այլն), իրականացնել գնահատումը և առաջարկել բարելավմանն ուղղված քայլեր:
  12. Համագործակցել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի որակի կառավարման մշտական հանձնաժողովի և որակի ապահովման ֆակուլտետային հանձնախմբերի հետ և աջակցել նրանց աշխատանքներին:

2016թ. մարտից ՄԿՈԱ բաժնի վարիչն է Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ալբերտի Ճաղարյանը:

©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: