ԵՊՀ ԻՄ տնօրենը`
ղեկավարում է ԵՊՀ ԻՄ կրթական, գիտական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը,
կազմակերպում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը,
հրավիրում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի և տնօրենության նիստերը,
տարեկան հաշվետվություն է ներկայացնում ԵՊՀ ԻՄ և ԵՊՀ գիտական խորհուրդներին,
ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի քննարկմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ԵՊՀ ԻՄ կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու որոշման նախագծերը,
ապահովում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի և տնօրենության որոշումների կատարումը,
ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ առաջարկություններ,
ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները, ներքին իրավական այլ ակտերը,
սույն կանոնադրությանը համապատասխան` կազմավորվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է ԵՊՀ ԻՄ հաստիքացուցակը, աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները,
արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ԵՊՀ ԻՄ գործունեությանն առնչվող այլ հրամաններ,
ԵՊՀ ռեկտորի համաձայնությամբ աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում փոխտնօրեններին,
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը,
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորում,
կնքում է աշխատանքային պայմանագրեր ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ,
արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր,
կասեցնում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը` նշանակելով դրանց վերաքննարկում,
իր բացակայության ժամանակ տնօրենի պարտականությունների կատարումը հանձնարարում է փոխտնօրեններից մեկին,
տալիս է ԵՊՀ ԻՄ անունից հանդես գալու լիազորագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ԵՊՀ ԻՄ կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ,
փոխտնօրենները նշանակվում են տնօրենի հրամանով, ԵՊՀ ռեկտորի համաձայնությամբ և իրականացնում են ԵՊՀ ԻՄ գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` տնօրենի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:
Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական փող. 3
Հեռ.` (0263) 4-00-50 (*1-01)
Fax` (0263) 3-22-02
Էլ. հասցե` a.makaryan@ysu.am, anushmak@mail.ru