Բնական գիտությունների ֆակուլտետը 1991թ. Իջևանում բացված տարածաշրջանային քոլեջի երեք ֆակուլտետներից մեկն էր, որի առաջին դեկանը եղել է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տեր-Անտոնյանը:
1994թ. կառավարության որոշմամբ` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա ստեղծվում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Բնական գիտությունների ֆակուլտետում ընդունելությունը կատարվում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների գծով: Ֆակուլտետը ղեկավարում էր ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը:
Հաշվի առնելով անտառաշատ մարզի բնական առանձնահատկությունները` 2000թ. ֆակուլտետի կազմում ավելանում է «Անտառային և անտառապուրակային տնտեսություն» մասնագիտությունը, որի նպատակն էր մարզի անտառտնտեսությունները համալրել բարձրակարգ մասնագետներով: Նույն թվականին «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների փոխարեն ընդունելություն է կատարվում «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ` հնգամյա կրթությամբ:
2004 թ.-ից շուրջ 10 տարի ֆակուլտետի դեկանը ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանն էր, իսկ 2014 թ.-ից դեկանի պաշտոնակատարն է ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ (գիտ. կոչումը) Մանվել Աշոտի Զաքարյանը:
Հաշվի առնելով ԿԳՆ պահանջները՝ 2007թ. կատարվում է մասնագիտությունների փոփոխություն. «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա» մասնագիտությունը, որը գործում էր 2001թ.-ից, փոխարինվում է «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ «Անտառային և անտառպուրակային տնտեսություն» մասնագիտությունը` «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ:
Կրթական ծրագրեր
Կառուցվածք