Ներբեռնել կրթական ծրագիրը

 

Ծրագրի նպատակները 

Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զբոսաշրջության գծով մասնագետներ, որոնք ունակ կլինեն՝ 

  • մշակելու զբոսաշրջության զարգացման, կազմակերպման սկզբունքներ և ռազմավարական ծրագրեր, 

  • իրականացնելու պրակտիկ մասնագիտական գործունեություն զբոսաշրջության ոլորտում, 

  • իրենց տեսական գիտելիքներով և գործնական կարողություններով ու հմտություններով բավարարելու զբոսաշրջության ոլորտի զարգացման արդի միտումներին և պահանջներին։

 

Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները 

Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հետևյալ ոլորտներում` 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, 

Զբոսաշրջության պետական կոմիտեում, 

հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում, 

ներքին, ներգնա և արտագնա զբոսաշրջության ձեռնարկություններում, 

գովազդային գործակալություններում,

հյուրանոցներում և այցելուների տեղաբաշխման այլ հաստատություններում,

միջազգային օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում։

Ծրագրի շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները, 

սպասարկման և զբոսաշրջության ոլորտներում որպես զարգացման ռազմավարական քաղաքականության և ծրագրերի նախագծող, իրագործող-կազմակերպող, խորհրդատումասնագետ, 

հյուրընկալության, հասարակական առևտրի, սննդի և սպասարկաման ոլորտի ձեռնարկություններում` գործադիր տնօրեն, մենեջերներ, 

գովազդային գործակալներ, 

զբոսաշրջային ծառայությունների և փաթեթների մշակողներ և կազմակերպիչներ, 

զբոսավարներ և էքսկուրսավարներ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ և հարակից այլ բուհերի մագիստրատուրայում:

 

Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը 

Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները. 

  • ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ, 

  • առցանց դասախոսություն /ավանդական և ինտերակտիվ/, 

  • էլեկտրոնային ռեսուրսներ:

 

 

Կոնտակտներ

Կրթական ծրագրի ղեկավար

Գուրգեն Հովհաննիսյան

ghovhannisyan@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: