Տնտեսագիտության ֆակուլտետ

Տնտեսագիտության  ֆակուլտետը  գործում  է  մասնաճյուղի  հիմնադրման օրից: 1994-2022 թթ. ֆակուլտետը  ղեկավարել  են դոցենտներ  Ա.Օրդյանը, Մ.Պետրոս­յանը, Ս.Առաքելյանը, Ն.Խուդավերդյանը և Գ.Ավետիսյանը: 2022 թվականից ֆակուլտետի դեկանն է ֆ․մ․գ․թ․, դոցենտ Ալեքսան Մարգարյանը։

Մինչև 2001 թվականը ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվել է «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ հետագայում վերանվանվելով «Տնտեսագիտության տեսություն» և «Տնտեսագիտություն»: 2001 թվականից բացվում է  երկրորդ` «Սոցիալ-մշակութային  ծառայություն  և զբոսաշրջություն» մասնագիտությունը, որը  2007թ.  վերանվանվում   է  «Սերվիս»:

2017թ. ֆակուլտետում կրթությունը կազմակերպվում է «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով:

Կոնտակտներ

Հեռ.՝ 093-20-65-05

Էլ. փոստ՝ eco_ib@ysu.am, sci_ib@ysu.am

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: