Ներբեռնել կրթական ծրագիրը
Ծրագրի նպատակն է.
Գործարար վարչարարություն (կառավարում) մագիստրոսական ծրագրի նպատակը բիզնեսի ոլորտի մրցունակ կառավարիչների՝ մենեջերների պատրաստումն է:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել կազմակերպությունների` ցածր, միջին և բարձր օղակի պաշտոններում: Ծրագրի շրջանավարտները կարող են նաև շարունակել իրենց ուսումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներ
տպագիր նյութեր,
էլեկտրոնային ռեսուրներ,
համացանցային կայքեր:
Ուսումնառության օժանդակության ձևեր
պասիվ, ակտիվ և ինտերակտիվ ուսուցման մեթոդներ,
տեսողական (շնորհանդեսային) և տեսալսողական միջոցներ։