Ծրագրի ընդունելության չափանիշները 

Դիմորդը պետք է ունենա. 

  • Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության վկայական,
  • Կամ նախնական մասնագիտական կրթության վկայական, որում կա գրառում դիմորդի` միջնակարգ(լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու վերաբերյալ, 
  • Կամ միջին մասնագիտական կրթության վկայական, 

 

Դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝ «Գծանկարչություն», «Կոմպոզիցիա»: Ընդունելությունը կատարվում է ԵՊՀ ԻՄ–ում հանձնած ընդունելության ներբուհական քննությունների արդյունքների հիման վրա:

«Դիզայն» կրթական ծրագրի ուսման տարեկան վարձավճարը կազմում է 400․000 դրամ։ Ուսման տևողությունը՝ 4 տարի։

 

©2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են: